Բավ է պառակտվել
28-11-2013 17:32

Եվրախորհրդարանի նախագահը հիասթափվել է Հայաստանից ու Ուկրաինայից

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հիասթափվել է, որ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվել են Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելու ծրագրերից: Մարտին Շուլցը Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ տարածած իր հայտարարությունում շնորհավորել է Մոլդովային ու Վրաստանին:

Մարտին Շուլցը նշել է «Սակայն ես խորապես հիասթափված եմ Հայաստանից ու Ուկրաինայից՝ կապված գագաթաժողովի ընթացքում Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու ծրագրից հրաժարվելու հետ: Ցավալի է հատկապես այն, որ այդ որոշումը կայացվել է արտաքին ճնշման ազդեցությամբ»:

Շուլցը նաև հավելել է, որ ԵՄ հետ ասոցացման դուռը բաց է մնում: