19-10-2015 23:00

ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները ձեռնտու են ՌԴ-ին. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր խոսելով Հայաստանի և ԵՄ-ի վերսկսված համագործակցության մասին ասաց, որ այժմ կարծես թե իրականություն է դառնում այն, ինչին պատրաստվում էին Եվրոպական կառույցներն ու Հայաստանի իշխանությունները:
Ըստ քաղաքագետի այժմ արդեն իրական բանկցային գործընթաց տեղի կունենա ՀՀ-ի և ԵՄ-ի մեջ, որը կներառի և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարցեր, վիզայի դյուրացման և ֆինանսավորման տրամադրման հարցեր.
«Բոլորս հասկանում ենք, թե ինչու Հայաստանը հրաժարվեցդ երաասոցացման պայմանագրի կնքումից: Հաշվի առնելով, որ Հայաստանը արդեն ԵՏՄ անդամ է, այս պարգայում Եվրոպայի հետ հարաբերությունները չեն անհանգստացնի ՌԴ-ին: Ռուսաստանն էլ ԵՄ-ի հետ նոր հարաբերություններ հաստատելու ցանկություն կունենա և Հայաստանի շփումները ԵՄ-ի հետ հավանաբար ցանկալի կլինեն և այդ գործընթացում ևս դեր կունենան»,- նշեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան