Բրյուսելի ազդեցիկ չինովնիկներից մեկը՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվյեն Ռեդինգը, հայտարարել է, որ այս մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին ընտրողները պետք է դեմ կամ կողմ քվեարկեն Եվրոպայի Միացյալ Նահանգների (ԵՄՆ) կազմավորման հարցին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ռեդինգն ընդգծել է, որ ԵՄՆ-ի ստեղծումը լավագույն զենքը կլինի «եվրոսկեպտիկների» դեմ»։
Ռեդինգը կոչ է արել ԵՄՆ-ի ստեղծման հարցը ներառել 2014թ. գարնանը ԵՄ-ում կայանալիք ընտրությունների օրակարգում։
Փոխնախագահի այս տեսակետը, որը կիսում են բազմաթիվ եվրոպացի չինովնիկներ, այն է, որ ԵՄ-ն վերածվի գերտերության, որտեղ ազգային կառավարությունների ու խորհրդարանների դերն ու նշանակությունը կհասցվի նվազագույնի։
Ըստ Ռեդինգի նախագծի՝ Եվրոպական հանձնաժողովը պետք է ունենա գերագույն իշխանություն անդամ երկրների կառավարությունների նկատմամբ, իսկ Եվրախորհրդարանի պատգամավորներն էլ՝ տեղի խորհրդարանների անդամների նկատմամբ։