Բավ է պառակտվել
03-06-2014 15:00

Հայաստան-ԵՄ հարաբերություններն առաջ են գնում. Տ. Հրիսթեա

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերանայումը կապված է Հայաստանի կողմից այս պահին տարվող այլ բանակցությունների հետ:

Այս մասին այսօր, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ժողովրդարական կառավարման աջակցություն» ծրագրի շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում նախանշված են որոշակի ոլորտներ, որոնց ուղղությամբ առաջիկայում կզարգանա Հայաստան-ԵՄ համագործակցությունը:

Ըստ նրա, սա վերաբերում է ոչ միայ կոնկրետ ոլորտներին, այլեւ այն ուղիներին, որոնց օգնությամբ դրսեւորվում է այդ ոլորտի հանդեպ մոտեցումը: «Վերանայման գործընթացին զուգահեռ մենք շարունակում ենք հետեւել «Համագործակցության եւ գործընկերության մասին համաձայնագիր» անվանմամբ առկա իրավական շրջանակներին»,- նշել է Տրայան Հրիսթեան: Նա ընդգծել է, որ երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե դա տեսանելի չէ, բայց գործընթացը առաջ է գնում: