17-09-2015 12:21

ԵՄ երկրները սարսափած են. Շ. Խաթլամաջյան

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սիրական խնդրին, նկատեց. «ՆԱՏՕ-ի դաշինքը այսօր կարծես թե պարտադրված է հարձակվողական քաղաքականություն վարել և այդ քաղաքականության մեջ նա լայնացնում է իր անդամների քանակը, լեգիտիմացնում է իր նկրտումները ցանկացած երկրի քաղաքականության մեջ մտնելու հարցում: Այսօր տեսնում ենք, որ Հայաստանի շուրջը և Միջին Արևելքում իրավիճակը քառապատիկ վատթարացել է, ամբողջ Արևելքը վառվում է, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է որդեգրել այս ամենի հեղինակը լինելու փաստը»: Ինչ վերաբերվում է գաղթականների հոսքին դեպի ԵՄ երկրներ, ապա բանախոսը նշեց. «Եվրոպական երկրները այսօր զարմացած ու սարսափած են, որ իրենք ևս պետք է կրեն այն մարդագրական հարվածները, որը կրում է ԵՄ-ն»:

 

Մարինե Բարսեղյան