21-09-2015 13:36

Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին` անկախության առթիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»,- ասվում է Եղիսաբեթ Երկրորդի ուղերձում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Fasebook-յան էջից: