01-04-2015 10:08

Իրանի հարցով փաստաթղթի «սևագիրը» կարող է համաձայնեցվել այսօր

Միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը պատրաստ են հանդիպել միմյանց հետ և երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը համաձայնեցնել միջուկային ծրագրի հարցով փաստաթղթի «սևագիրը»:  «Կողմերի կողմից փաստաթղթի սևագիրը կարող է համաձայնեցվել չորեքշաբթի գիշերը»,- ասել է աղբյուրը: Նա, սակայն, չի հստակեցրել, թե դա ինչպիսի փաստաթուղթ կլինի՝ հայտարարությո՞ւն, թե՞ համաձայնագրի «դրաֆթ»: