14-05-2015 09:18

Թվային դիվանագիտության վերաբերյալ դասախոսություն ԱԳՆ-ում

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ և Երևանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարության՝ թվային դիվանագիտության մասնագետների դասախոսություն, որին ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուները: Դասախոսության ընթացքում ներկայացվեցին թվային դիվանագիտության ոլորտում պետքարտուղարության փորձը և հանրային կապերի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների միջոցով աշխատանքի առանձնահատկություններն ու դրանց կիրառական հմտությունները: Միջոցառման մասնակիցներն ամերիկյան փորձագետների հետ քննարկեցին Հայաստանի պետական գերատեսչությունների կողմից սոցիալական ցանցերի առավել ակտիվ կիրառման հարցերը։