12-02-2016 12:25

Փորձագետներ. Սիրիայի վերաբերյալ նոր համաձայնագիրը ցույց կտա ով է խաղաղ լուծման կողմնակից

Նախօրեին, Մյունխենում սիրիական աջակցության Միջազգային խմբի բանակցությունների ընթացքում մեկ շաբաթով կողմերի մեջ հրադադարի հաստատման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին մամուլի ասուլիսում ընթացքում տեղեկացրել են հանդիպման մասնակիցները: Սակայն, զինադադարը չի դիպչելու «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրա ճակատ», ահաբեկիչներին, Ռուսաստանի ՕՏՈւ-ը կշարունակեն նրանց դեմ գործողությունները, - հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հարցված փորձագետները պատմել են համաձայնագրի հետևանքների մասին և իրենց տեսակետներն են արտահայտել Սիրիայում իրավիճակի հետագա զարգացման շուրջ: Մյունխենում սիրիական աջակցության Միջազգային խմբի բանակցությունների ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան կողմերի մեջ մեկ շաբաթով հրադադարի հաստատման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն, զինադադարը չի դիպչելու «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրա ճակատ», ահաբեկիչներին, Ռուսաստանի ՕՏՈւ-ը կշարունակեն նրանց դեմ գործողությունները, - հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Զինված գործողությունների դադարեցումը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջաբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմակերպությունների վրա, հետևաբար, Մոսկվան չի դադարեցնելու ավիահարվածները», - հայտարարել է նախարարը:
Հակապատերազմական ANSWER կոալիցիայի համակարգող Ռիչարդ Բեքերը տված հարցազրույցում ասել է, որ համաձայնության հիմնական արդյունքը կլինի Սիրիայի ժողովրդին տրված ձգձգվող հակամարտությունից հանգստանալու հնարավորությունը:
Փորձագետը նշել է, որ Այս համաձայնության հաջող կատարումը կապահովվի հակամարտության վրա ազդել փորձող արտաքին ուժերի գործունեությունը սահմանափակելու դեպքում, մասնավորապես Սաուդյան Արաբիայի:
Ռիչարդ Բեքեր գտնում է, որ հակամարտությունը լուծելու եղանակներ փնտրելիս հարկավոր է, հաշվի առնել երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունները, որոնք հավակնում են հետամուտ լինել նույն նպատակին, բայց իրականում շատ հաճախ աջակցում են հակամարտող կողմերի հակառակ կողմին: Որպես օրինակ, փորձագետը մեջբերել է Թուրքիային, որն ակտիվորեն պայքարում է ԻՊ ահաբեկիչների դեմ մարտնչող քրդական աշխարհազորայինների դեմ: