Բավ է պառակտվել
14-02-2015 15:07

Փորձագետը վերլուծել է Սարգսյանի և Ծառուկյանի հարաբերությունները

Հայաստանի արդի քաղաքական հակամարտության պայմաններում պետք է կարևորագույն համարվեն ազգային շահերը, ասել է շաբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Հինգշաբթի երեկոյան իշխանական Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյան հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սուր քննադատությամբ: Մասնավորապես, նա Ծառուկյանը, որպես քաղաքական խաղացող, դարձել է չարիք երկրի համար: Սարգսյանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդում Ծառուկյանի անդամակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել վերջինիս սիստեմատիկ բացակայությունների պատճառով: Նա նաև հանձնարարել է պարզել Ազգային ժողովի նիստերին Ծառուկյանի բացակայության պատճառը. 145 նիստից նա մասնակցել է ընդամենը չորսնիստի, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամների հարկեր չվճարելու մասին լուրերը: Իր հերթին ԲՀԿ առաջնորդը երկուշաբթի ասել է, որ Սարգսյանի հայտարարությունները բխում են նրանից, որ նա հրաժարվել է մասնակցել սահմանադրական բարեփոխումների միջոցով իշխանության վերարտադրության գործընթացում: Մասնավորապես Ծառուկյանը նշել է, որ նա չի համաձայնվել գրավել նախագահի պաշտոնը խորհրդարանական կառավարման ձևը նախատեսող օրենսդրության փոփոխությունից հետո: «Հայ ժողովուրդը, որպես երկրի միակ անկախ ներկայացուցիչ, պետքէ պահանջի երկու կողմերից էլ, որպեսզի հակամարտությունը դուրս չգա փափուկ պայքարի սահմաններից, որպեսզի այն ընթանա առանց ցնցումների»,- ասել է Շիրինյանը: Նրա խոսքով մնացած ամեն ինչ ռազմավարության և որակյալ, հասուն քաղաքական թիմի հարցն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիբերալ ուղղությամբ կուսակցություն է, որը ձևավորվել է 2004 թվականին: Կուսակցության նախագահն է խորհրդարանի պատգամավոր, Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, Multy Group ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Ծառուկյանը տարբեր գնահատականներով տեղ է գրավում առաջին եռյակում: Այժմ խորհրդարանում Ծառուկյանի կուսակցությունը իր քանակով երկրորդ խմբակցությունն ունի՝ 131-ից 36 մանդատով: