Բավ է պառակտվել
25-02-2015 11:32

Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան սառեցվել է. փորձագետ

Այսօր հարավիրված ասուլիսի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում դժվար թե կարելի է խոսել լուրջ ընդդիմության մասին։ Ընդդիմությունը, եթե չի ոչնչացվել, ապա բավական թուլացել է։ Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձեց ֆալստարտի միջոցով երկրում ներքաղաքական գործընթաց սկսել։ «Հնարավոր է, կուսակցության ներսում որոշ ուժեր մտածում էին, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունման հետ կապված՝ իրենց կանխարգելիչ արձագանքը ճիշտ քայլ կլինի։ Հասկանալի է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ԲՀԿ ներսում, սակայն ներքաղաքական կյանքի վերլուծության տեսակետից դա ճիշտ չէ։ Դա ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան եթե չի ավարտվել, ապա սառեցվել է»,- նշել է Մինասյանը։