Բավ է պառակտվել
22-02-2016 11:46

Ռուս-թուրքական հարաբերությունների սրման մեջ ՀՀ-ն չեզոքությունն անհնար է

Ռուս-թուրքական հարաբերությունների սրման մեջ Հայաստանի չեզոքությունն անհնար է։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ինքը Հայաստանին չի ընկալում որպես չեզոք կողմի։ Պապյանը նշեց, որ Ռուսաստանի համար միակ հնարավորությունը համաշխարհային խաղացողի դերում հանդես գալն է. դա ռազմական ուժի կիրառումն է կամ ցուցադրությունը։ «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ եթե Հայաստանը խոսի Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի խզման մասին, ապա կվտանգի երկրի անվտանգությունը։ «Եթե Թուրքիան որոշի հարձակվել Հայաստանի վրա, նա չի նայի այդ պայմանագրերին»,- նշեց Արա Պապյանը։ Փորձագետի կարծիքով Հայաստանի խնդիրն է ակտիվացնել Ռուսաստանում աշխատանքը եւ հստակ ներկայացնել մեր շահերը։ «Երկրորդ հերթին՝ անհրաժեշտ է հնարավորինս ամրացնել մեր պաշտպանությունը»,- ընդգծել է Պապյանը՝ հավելելով, որ ռուս-թուրքական լարվածությունը կարող է լինել կամ հօգուտ Հայաստանի, կամ Հայաստանի հաշվին։