09-03-2015 11:58

Հայաստանի ծայրահեղ ընդդիմության դաշտում վակուում է առաջացել. փորձագետ

Հայաստանի ծայրահեղ ընդդիմության դաշտում վակուում է առաջացել, սակայն շուտով այն կլրացվի, քանի որ փոխարինող կգտնվի: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Միջազգային հարցերի և անվտանգության Հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով այս պահին Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջ ուժով փորձում է իր համար պահպանել տվյալ տեղը, առնվազն մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Սաֆարյանի խոսքով, կորցնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Տեր-Պետրոսյանը հայտնվեց ՀԱԿ-ի գործունեությունը, նրան ենթակա լրատվամիջոցները ֆինանսավորելու, ԲՀԿ-ի հաշվին լուծվող այլ հարցերի բարդ խնդրի առջև: Սաֆարյանը գնահատեց Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթը հենց այդ համատեքստում: Սաֆարյանը ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանը փորձեց Մոսկվային մեսիջ ուղղել այն վերաբերյալ, որ եթե ծայրահեղ ընդդիմության դաշտը Հայաստանում գրավի ոչ ՀԱԿ-ը, ապա դրանով կզբաղվի երկրի արևմտամետ ընդդիմությունը: Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի տեղակալ Անուշ Սեդրակյանը գնահատեց Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթը որպես քաղաքական նախանձի դրսևորում: Նրա կարծիքով Տեր-Պետրոսյանը իր հույսը կապել է Ռուսաստանի հետ, որը այս պահին փլուզվում է մեր աչքի առաջ՝ քննադատելով ավելի հաջողակ ընդդիմադիր ուժերին: Միևնույն ժամանակ Սեդրակյանը համաձայնեց Ստեփան Սաֆարյանի այն մտքի հետ, որ Տեր-Պետրոսյանի ելույթը Մոսկվային ուղղված յուրօրինակ մեսիջ էր: Նա ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում կան Վլադիմիր Պուտինի հրաժարականը պահանջող ուժեր, ոչ թե արտացոլում է իրականությունը, այլ հանդիսանում է անձնավորված գործոնների վրա ճնշում գործադրելու փորձ: Նա նշեց, որՀայաստանը անկախ պետություն է, և հասկանալի չէ, թե ինչու որևէմեկը պետք է պահանջի այլ երկրի ղեկավարի հրաժարականը: Նրա կարծիքով Տեր-Պետրոսյանի ելույթները և մեսիջները Մոսկվայի արձագանքին չեն արժանանա միայն այն պատճառով, որ նա գլխավորում է հանգչող քաղաքական ուժ: