16-05-2016 12:06

Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով. Արա Պապյան

Ադրբեջանը չի լուծում ղարաբաղյան խնդիրը. Ադրբեջանը դրել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և բարոյական ոչնչացման հարցը։ Այս մասին մայիսի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ այստեղ Ղարաբաղի հարցը ընդամենն առիթ է Ադրբեջանի այդ նպատակի համար։ «Ակնհայտ է, որ Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով։ Ադրբեջանը դնում է այդ ամբողջ տարածքից հայկական զորքերի դուրսբերման հարցը։ Հետեւաբար, խնդիրը շատ պարզ է՝ կամ մենք կոչնչացնենք Ադրբեջանին կամ Ադրբեջանը՝ մեզ»,- նշել է Պապյանը։