Բավ է պառակտվել
06-02-2015 15:19

Եվրոպան պատրաստ չէ հետևել Վաշինգտոնի կոշտ քաղաքականությանը (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 6-ին բանակցություններ կանցկացնեն Վլադիմիր Պուտինի հետ: Նախօրեին եվրոպական առաջնորդները այցելել են Կիև, որտեղ հանդիպել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ինչպես հաղորդվում է, նրանք նոր մոտեցում են առաջարկում Դոնբասում ճգնաժամի կարգավորման հարցում: Միևնույն ժամանակ Արևմուտքում Ուկրաինային զինամթերք մատակարարելու վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում: Եվրոպացի քաղաքական գործիչների մեծամասնությունը տվյալ միջոցի դեմ են հանդես եկել, մինչդեռ Վաշինգտոնում շատերը աջակցում են այդ նախաձեռնությանը: Հակառազմական ANSWER կոալիցիայի համակարգող Բրայան Բեքերի խոսքով՝ Եվրոպան ավելի զգուշորեն է գործում, քանի որ արդեն վնաս է կրել Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցումից: Հակառազմական ակտիվիստ Բրայան Բեքերը հացազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կոշտ լուծման կողմնակիցներըն են հանդիսանում ԱՄՆ պաշտոնական անձինք, մինչդեռ Վաշինգտոնի եվրոպական գործընկերները գիտակցում են Կիևին զինամթերք մատակարարելու դեպքում իրենց տնտեսություններին սպառնող վտանգները: «Ես կարծում եմ, որ կոշտ քաղաքականության կողմնակիցները գտնվում են Վաշինգտոնում, Պետդեպում, նեոկոնսերվատորների շարքերում, Պենտագոնում: Նրանք ավելի ակտիվ են, քան ՆԱՏՕ-ում նրանց այսպես կոչված եվրոպացի գործընկերները, որոնք Ուկրաինային զենք մատակարարելուն կողմ են հանդես գալիս: Նույնիսկ չնայած նրան, որ եվրոպական երկրները հանդես են գալիս որպես ԱՄՆ դաշնակիցներ, նրանք ավելի զգուշորեն են վարվում, գիտակցելով հնարավոր վտանգները, հատկապես այն վտանգները, որոնք կարող են վնասել իրենց և իրենց տնտեսություններին: Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները նույնպես տուժել են տնտեսական պատժամիջոցներից, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պահանջով», - համոզված է ANSWER հակառազմական կոալիցիայի համակարգողը: Նրա խոսքով՝ Կիև, այնուհետև Մոսկվա այցելելու Մերկելի և Օլանդի որոշումը ընդունվել է ամենևին էլ ոչ Ջոն Քերիի և ԱՄՆ-ի առաջադրանքով: «Կարծում եմ, որ Ամերիկան անհանգստացած է նրանով, որ Եվրոպան կարող է գնալ ԱՄՆ-ից անկախ իր սեփական ճանապարհով, այլ խոսքերով, ՆԱՏՕ-ից անկախ՝ պաշտպանելով իրենց ազգային շահերը» - հայտարարել է Բեքերը: Հիշեցնենք, որ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Անգելա Մերկելը և Ֆրանսուա Օլանդը, նախօրեին մեկնել են Կիև պաշտոնական այցով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Դոնբասում իրավիճակի կարգավորման իրենց նոր նախագիծը, որը մշակվել է Ուկրաինային ամերիկյան զինամթերք մատակարարելու վերաբերյալ Բեռլինի և Փարիզի անհանգստությամբ: