Բավ է պառակտվել
09-03-2015 12:46

Ծառուկյանին հասկացրել են, որ «Բարգավաճ Հայաստանը» իրեն չի պատկանում. փորձագետ

Հայաստանի իշխսնությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը իր նախկին դիրքերն են վերադարձրել, ասել է Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ ամփոփելով ԲՀԿ-ի համագումարի արդյունքները: Նրա խոսքով ԲՀԿ ի սկզբանե ստեղծվել էր որպես կուսակցություն, որն իր շարքերում կներառեր անկայուն ընտրազանգվածը՝ միևնույն ժամանակ որևէ սպառնալիք չպարունակելով իշխող ՀՀԿ-ի համար: Քաղաքական դաշտում գործոն դառնալու առջնորդ Գագիկ Ծառուկյանի հավակնությունը խախտեց տրված սխեման, և Ծառուկյանին հասկացրեցին, որ «Բարգավաճ Հայաստանը» իրեն չի պատկանում: Նա ընդգծեց, որ մեծ հարգանքով է վերաբերվում ԲՀԿ-ի նոր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, սակայն չի կարծում, որ կուսակցությունը ծայրահեղ ընդդիմություն կդառնա: Բացի այդ իշխանությունների համար այժմ միևնույն է, թե զարգացման որ ուղին կընտրի ԲՀԿ, քանի որ այն անհանգստացնում էր նրանց միայն Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ: Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի տեղակալ Անուշ Սեդրակյանը ընդգծեց, որ ԲՀԿ-ի շուրջ ծավալված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ապահովված ընդդիմություն չի կարող գոյություն ունենալ, քանի որ անհնար է միևնույն ժամանակ զբաղեցնել մենաշնորհային դիրքեր, լծակներ ունենալ հարկային դաշտում և քննադատել իշխանություններին: Սեդրակյանը Նաիրա Զոհրաբյանի ընտրությունը որպես կուսակցության առաջնորդ դրական փաստ համարեց և նշեց, որ Զոհրաբյանը Հայաստանում այսքան խոշոր կուսակցություն գլխավորող առաջին կինն է: