26-05-2015 16:29

ՀՀ նախկին վարչապետը հայց է ներկայացրել «օֆշորային սկանդալի» գործով

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկին գործարար և այժմ սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել պահանջելով` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և բռնագանձել 1 միլիոն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս գործով   ներգրավված է որպես  երրորդ կողմ: Գործը քննելու է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը: Նախնական նիստը նշանակված է հունիսի 9-ին: Հիշեցնենք, որ որպես տվյալ հայցի նախադրյալ է հանդիսացել այսպես կոչված «օֆշորային սկանդալը», որի առնչությամբ շրջանառվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: