Բավ է պառակտվել
04-02-2015 08:48

Հայաստանը պետք է ճանաչի բոլոր ցեղասպանությունները. Հ. Բագրատյան

Հայաստանի նախկին վարչապետ, Խորհրդարանի պատգամավոր Հրանտ Բագրատյանը աննպատակահարմար է համարել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին բարձրացնել Արևմտյան Հայաստանի տարածքի հարցը: «Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հարցը չէ, որ բերել է ինձ այդ ամբիոնի մոտ: Ես շատ դժգոհ եմ: Նախ, չկա հստակ նպատակ, չկա հստակ օրակարգ: Մեկ բան է, եթե մենք ցանկանում ենք ապահովել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և բոլորովին այլ բան է, երբ մենք դիմում ենք աշխարհին՝ պահանջելով լուծել մեր բոլոր պատմական խնդիրները: Իմ կարծիքով, այդ հարցը պետք է երեք օրակարգ ունենա. Ցեղասպանության ճանաչում, փոխհատուցման վճարում և տարածքների հարցի լուծում: Երբ դուք տարածքների հարցն եք բարձրացնում, ապավերջ. արդեն կարելի է չբարձրացնել ճանաչման հարցը: Չէ՞ որ այդ ակնհայտ է, և ինձ զարմացնում է, երբ մեր պետական այրերը նման հարցեր են բարձրացնում», - հայտարարել է նա՝ «անիմաստ» անվանելով Համահայկական հռչակագիրը: Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին նախկին վարչապետը կարևոր է համարում Հայաստանի խորհրդարանի կողմից հրեաների, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանությունների ճանաչումը: Բացի այդ, նրա խոսքով՝ ՀՀ Խորհրդարանը պարտավոր է դիմել 193 երկրների խորհրդարաններին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով: «Ես շեշտում եմ, որ մենքպետք է դիմենք բացառապես Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով: Մենք պարտավոր ենք առաջ տանել այս հարցը և միայն այն ավարտելուց հետո արդեն անցնենք հաջորդ հարցերին: Այժմ ողջհեռուստատեսությունը ողողված է այնպիսի նյութերով, թե իբր մենք ամեն ինչ ուզում ենք Թուրքիայից, սակայն արդյունքում պարզվում է, որ մենք ոչինչ չենք ուզում, որովհետև անհնար է ուզել ամեն ինչ», - հայտարարելէ նա: Բագրատյանը ընդգծել է, որ ըստ էության Հայաստանը վերջին տարիներինչի բարձրացնում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: «Մենք չենքցանկանում նույնիսկ անհանգստացնել որևէ մեկին, մենք չենք բարձրացնում այդ հարցը, իսկ եթե բարձրացնում ենք, ապա խոսում ենք խնդրի մասին ընդհանուր առմամբ և այն 200 քառակուսի կիլոմետրի մասին, որի վրա այժմ ապրում է 15 միլիոն մահմեդական», - հայտարարել է նա: