14-10-2016 09:29

Հովիկ Աբրահամյանը կարող է դեսպան դառնալ

Քննարկվում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակելու հավանականությունը:

Քննարկումներն ընթանում են իշխող հանրապետական կուսակցության շրջանակներում, հատկապես, որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։

Երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, նա նշանակվեց ԱՄՆ– ում Հայաստանի դեսպան։ Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց նաև այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը Հայաստանում չլինի և իր ներկայությամբ չխանգարի Հովիկ Աբրահամյանին։

Հիմա, որոշ տեղեկությունների համաձայն իշխանական վերնախավում քննարկում է, որ Հովիկ Աբրահամյանին նույն պատճառներով Կարեն Կարապետյանին չխանգարելու համար, որևէ հարմար երկիր դեսպան ուղարկեն։

«Տիգրան Սարգսյանի ունակություններն ու հնարավորությունները այն ժամանակ մեզ շատ անհրաժեշտ էին ԱՄՆ-ում։ Իսկ Հովիկ Աբրահամյանն առայժմ հանգստանում է, և նրա հետագա աշխատանքի վերաբերյալ դեռ որևէ քննարկում չի եղել»,– շրջանառվող տեղեկություններն այսպես է մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: