Բավ է պառակտվել
23-03-2017 13:08

Հայաստանի նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս կարող է ձերբակալվել. թերթ

Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես կարող է ձերբակալվել, այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
« Նախօրեին Ղարաբաղի Պաշտպանության նախկին նախարար Սմվել Բաբայանի ձերբակալումից հետո քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ « Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալումներ. Նրանց ներկայացուցիչները կձերբակալվեն այս, կամ այլ քրեական գործերով»:
Այս կոնտեքստում հիշատակվում է նախընտրական դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, մանավանդ, որ ավելի վաղ խոսվում էր 2015թ. նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբավորման հետ նրա կապի մասին:
Թերթը հայտնում է, որ Օհանյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք նա կանխատեսո՞ւմ է, որ իրավապահ մարմինների կողմից իր դեմ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն:
« Մնացած բոլոր հարցերին ես կարող եմ պատասխանել հանգամանքները պարզելուց հետո»,- ասել է Օհանյանը: