Բավ է պառակտվել
12-02-2016 16:51

Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում, մասավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Գորիկ Հակոբյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»: Նշենք, որ մինչ այդ մեկ այլ հրամանագրով ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղական Գեորգի Կուտոյանը: Նշենք նաեւ, որ ԱԱԾ պաշտոնում Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է երեկ՝ փետրվարի 11-ին: