15-02-2014 15:17

ՙՊետություն, բանակ, ազատամարտիկներ միասնությունն անհաղթելի է».Ս. Օհանյան

 

Այսօր կայացած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի իր ելույթում համոզմունք հայտնեց, որ բանակն ու ազատամարտիկները հայրենիքի պաշտպանության երկու կարևորագույն բաղադրիչներն են: Դրանց և պետության միասնականությունը մեր կարևորագույն նպատակն է. ՙՊետություն, բանակ, ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի է»,- ասաց նախախարն ու շարունակեց. ՙԹշնամին ուժ չունի խոստովանելու իր թուլությունը՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովաննիսյանի և նրա ընկերների առջև՚:
«Պատմություն ու ավանդույթներ չի կարող հարգել այն պետությունը, որը պատմություն, ավանդութներ ու ավանդույթների պատմություն ուղղակի չունի»,- ասաց Սեյրան Օհանյանը:

ՙԵս ամեն ինչ անելու է՝ ՀՀ անվտանգության երաշխավոր բանակի հիմքերն ավելի ամրացնելու համար՚,-ընդգծեց նախարարը: