Բավ է պառակտվել
12-06-2014 10:24

Եգիպտոսի նախագահը ներողություն է խնդրել բռնաբարված կնոջից

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին ներողություն է խնդրել մի կնոջից, ով սեռական բռնության է ենթարկվել իր երդմնակալության արարողության ժամանակ, հայտնում է Корреспондент-ը։

Երկրի ղեկավարն անձամբ այցելել է հիվանդանոց, որտեղ միջադեպից հետո գտնվում է կինը։ Աս Սիսին նշել է նաև, որ ներողություն է խնդրում իր երկրում յուրաքանչյուր կնոջից։

Եգիպտոսի նախագահի երդմնակալության ժամանակ՝ հունիսի 8-ին, մի քանի այլ կանայք նույնպես ենթարկվել էին սեռական բռնության։