20-04-2015 13:31

Եգիպտոսը Ապրիլի 24-ին պատվիրակություն կուղարկի Երևան

Քրիստոնյա հոգևորականների եգիպտական պատվիրակությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: 55 հոգուց կազմված պատվիրակությունը կգլխավորի Եգիպտոսի ուղղափառ ղպտիների հովվապետ Տավադրոս II-ը։ Պատվիրակության կազմում կլինեն Եգիպտոսի հայ գաղթականներ և լրագրողներ։ Նշվում է, որ 100-րդ տարելիցի միջոցառումներին կմասնակցեն մի շարք պետությունների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։ Միջոցառումներին ներկա կլինեն նաև պատվիրակություններ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Քուվեյթից և ԱՄԷ-ից։