11-09-2014 21:07

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձագանքել է ԲՀԿ առաջնորդի հարցազրույցին

«Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։»,-այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին նման կերպ արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողների այն դիտարկամանը, թե ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր չեն հայտարարել, սակայն այնուհետև ապացուցվել է, որ անձնական շահերի համար են մտել քաղաքականություն, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Հարցը կոնկրետ ձևակերպեք։ Համենայն դեպս մենք շատ դրական քայլեր ենք ձեռնարկել եւ հենց այդ քայլերի համար է, որ մենք մնում ենք ամենազդեցիկ քաղաքական ուժը»։
Ավելի վաղ news.ghisher.ru-ն նեկայացրել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրունցն, ուր վերջինս նշել էր, որ ինքը քաղաքականություն չի մտել անձնական շահի համար, այլ ժողովրդին օգնելու և աջակցելու համար։