15-04-2014 15:49

Է. Նալբանդյանը կշարունակի ղեկավարել ՀՀ ԱԳՆ-ն

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: