Բավ է պառակտվել
01-04-2014 15:36

ՀՀ արտգործնախարարը մեկնում է Մոսկվա

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, ապրիլի 2-4-ին, աշխատանքային այց կկատարի Մոսկվա:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:
Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը: