Բավ է պառակտվել
26-11-2014 09:58

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի հետ

Շվեյցարական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի միջև։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։