Բավ է պառակտվել
15-02-2014 11:49

Շարմազանովը ևս մեկնաբանեց Օսկանյանի հայտարարությունը

Երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի վերջերս արված այն հայտարարություններին, որ Մաքսային Միության անդամակցության որոշումը հետընթաց էր, ասաց. «Եթե «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները նման կարծիք հայտնեին, ապա մի տեղ հասկանալի կլիներ: Սակայն քննադատական այդպիսի ելույթ է ունենում մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Բելառուսի, ՌԴ-ի հետ սերտ տնտեսական, քաղաքական հարաբերությունների խորացման օգտին, ապա, ամենայն հավանականությամբ, Օսկանյանը հերթական անգամ վատ դրության մեջ է գցում Գագիկ Ծառուկյանին՚: Շարմազանովը նաև հիշեցրեց, որ նույն ինքը օսկանյանը, տարիներ առաջ, ՙմիամտաբար՚ անկեղծ ասաց, որ Ծառուկյանի գրպանում ատրճանակ էր, իսկ բացի իրենից, ԲՀԿ բոլոր պատասխանատուները պնդում էին, որ իրենց առաջնորդի գրպանում «Վերտու» հեռախոս էր. «Կարծում եմ` այս անգամ էլ նրանք կուղղեն Օսկանյանի սխալը»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։