Բավ է պառակտվել
21-06-2014 15:05

Ո՞ւր է հիմա ընդդիմությունը.Շարմազանով

Այսօր խորհրդարանում Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գազաբաշխիչ համակարգի գործունեության ուսումնասիրման պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի միջանկյալ արդյունքների քննարկման ժամանակ, հայտարարեց, որ ՀՀ ընդդիմությունն ամիսներ շարունակ պահանջում էր վերանայել հարցերը կապված գազի գնի հետ. այժմ չի մասնակցում քննարկումներին: «Սա այն հարցն է, որի շուրջ ոչ կոալիցիոն ուժերն ամիսներ շարունակ աղմուկ էին բարձրացնում: Նույնիսկ այն վերածել էին օրակարգի համար առաջին հարց: Իսկ ո՞ւր են հիմա, ցո՛ւյց տվեք: Այստե՞ղ են: Ո՛չ: Եզրակացություն. ինչո՞ւմ է կայանում նրանց գործունեությունը: Թեթևացնել շարքային քաղաքացիների բե՞ռը, թե խոսել ամբիոններից: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: