04-07-2014 09:30

Էլեկտրաէներգիայի թանկացման այլընտրանքը հովհարային անջատումներն են.Է.Շարմազանով

Երեկ երեկոյան  ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները մազոխիստ չեն, որ ինքնանպատակ բարձրացնեն էլեկտրաէնեգիայի սակագինը: «Ցանկացած թանկացում բեռ է բնակչության համար, բայց եթե ուզում ենք կայուն էլեկտրամատակարարում ունենալ, պետք է գնանք այդ քայլին, այլընտրանքը հովհարային անջատումներն են»,-մանրամասնեց ՀՀԿ խոսնակը: Ըստ Պարոն Շարմազանովի՝ թանկացումն ընտանիքների վրա կնստի 800-1000 դրամ, և հավելեց, թե հենց այդ չափով էլ անապահով ընտանիքների նպաստը կավելացվի։