01-03-2014 15:59

ՙՃՈ-ն իր բյուջեն է լցնում` տուգանելով տաքսիների վարորդներին՚.մասնագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթաքում «Աքիլես ավտովարորդների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց. ՙՃանապարհային ոստիկանությունն իր բյուջեն է լցնում` տուգանելով տաքսիների վարորդներին՚: Էդուարդ Հովհաննիսյանի պնդմամաբ՝ վարորդներին տուգանում են երկրորդ գծում կանգնելու և ուղեւորին իջեցնելու կամ վերցնելու համար: «Տաքսիների վարորդներն արդեն տևական ժամանակ բողոք են բարձրացնում հետևյալ հարցի շուրջ. քաղաքի կենտրոնական մասում, որտեղ առաջին գծին գրեթե միշտ մեքենաներ կան կանգնած, տաքսիները կանգնում են երկրորդ գոտում և տուգանվում 500 դրամով»,- ներկայացրեց ՀԿ-ի նախագահը:

Էդուարդ Հովհաննիսյանի խոքով՝ երբ իրենք դիմել են Ճանապարհային ոստիկանությանը, ստացել են հետևայալ պատասխանը` «թող կանգնի այնտեղ, որտեղ թույլատրվում է»:
«Ուղևորն ասում է` այստեղ կանգնիր, տաքսու վարորդն ասում է` որտեղ հարմար կլինի, կկանգնեմ: Ոստիկանությունն էլ է ասում` թող այնտեղ կագնեցնի, որտեղ թույլատրվում է օրենքով: Սա եղավ տաքսի ծառայությո՞ւն»,- հարց բարձրացրեց Հովհաննիսյանը:
Բանախոսն ասաց, որ մի անգամ էլ է նման բան եղել, իրենք բանավոր պայմանավորվել են ՃՈ-ն հետ, որ տաքսիների վրա այս օրենքը չազդի, սակայն հիմա նորից սկսել են տուգանել: