Բավ է պառակտվել
23-10-2014 11:41

Էդգար Ղազարյանն ազատվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Նշենք, որ Է. Ղազարյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի հունիսից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Էդգար Ղազարյանը աշխատանքից ազատվում է այլ աշխատանքի անցնելու համար: Նա շնորհակալություն հայտնեց մարզպետին` համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նրան: