01-04-2014 18:40

«ԵԱՀԿ-ի համար տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է». ԵԱՀԿ զեկույց

ԵԱՀԿ-ի 2013թ.-ի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է այսօր, ասվում, որ ԵԱՀԿ-ի համար տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Զեկույցում մասնավորապես նշվում է. «Կազմակերպության նախագահությունն աջակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանելու համար»,- ասված է զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ չնայած 1994թ.-ին հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։
2013թ.-ի ընթացքում դրա հետևանքով սպանվել է 14 զինծառայող, վիրավորվել՝ 5 քաղաքացիական անձ և 32 զինծառայող։
Այդ ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա խումբը 16 անգամ եղել են հակամարտ զորքերի շփման գծում, 9 անգամ՝ հայ-ադրբեջանական սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)։