06-10-2014 09:08

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2016 թ նստաշրջանը կանցկացվի Վրաստանում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը 2016թ-ին կանցկացվի Վրաստանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին, վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ որոշումը կայացվել է ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում անցկացված բանակցությունների արդյունքում: Միաժամանակ նշվում է, որ նման մասշտաբի միջազգային հանդիպումը Վրաստանում կազմակերպելն աննախադեպ իրադարձություն է: