Բավ է պառակտվել
02-06-2014 20:25

Շվեյցարիայի նախագահը Հայաստանին ու Ադրբեջանին նոր ծրագիր է առաջարկում

Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Ուկրաինայում տիրող իրադրության եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումներ է նախաձեռնել: Տեղեկությունը Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական կայքն է հաղորդում:

Դիդյե Բուրկհալտերն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր` խաղաղության հաստատման նպատակին ուղղված կառուցվածքային բանակցությունների գործընթացի մեկնարկ նշանավորող հանդիպում կազմակերպել: Բացի այդ, նա կողմերին հրադադարի պահպանումն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետեւողականորեն իրականացնելու կոչ է արել:

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ հավանություն է տվել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջեւ ուղիղ շփումներն ակտիվացնելու գաղափարին եւ մտահոգություն հայտնել Ադրբեջանում այդ նպատակով աշխատող անձանց նկատմամբ ռեպրեսիվ գործողությունների իրականացման շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր: