Բավ է պառակտվել
14-05-2014 14:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մայիսի 16-ին կայցելեն Հայաստան։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ենթադրվում է, որ համանախագահները կլինեն նաև Բաքվում և Ստեփանակերտում։

ԵԱՀԿ համանախագահները վերջին անգամ Հայաստանում եղել են փետրվարին և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
Նախարար Նալբանդյանը կարևորել էր ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:

Հաջորդող ամիսների ընթացքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներ էին կայացել նաև Մոսկվայում և Փարիզում։