Բավ է պառակտվել
15-09-2014 19:46

Ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵԱՀԿ-ն արդյունավետ բանակցություններ է ակնկալում

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ  ԵԱՀԿ-ն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության կողմերի մասնակցությունը ինտենսիվ բանակցություններին: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կսպրշիկին: Նրա խոսքով՝ այս գործընթացի առաջխաղացման համար դրական կգնահատվեն կողմերի ցանկացած ջանքերն ու նախաձեռնությունները: ԵԱՀԿ-ն կողմերին ներկայացրել է իր առաջարկությունները եւ կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությունների:«Այժմ կողմերը պետք է բոլոր անհրաժշտ քայլերը ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար», - ասել է Կասպրշիկը: ԵԱՀԿ-ն, Միսնկի խմբի համանախագահները պատրաստ են հակամարտության կողմերին աջակցություն ցուցաբերել, նշել է նա: