13-11-2014 07:45

Կոչ ենք անում կողմերին՝ խուսափել շփման գծում իրավիճակը սրող քայլերից. ԵԱՀԿ ՄԽ

Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ-ից, Պիեռ Անդրիոն` Ֆրանսիայից) լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: «Մենք ցավում ենք կյանքի կորստի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», - ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ: «Համանախագահները խորապես մտահոգված են այս կտրուկ միջադեպի պատճառ դարձած իրադարձություններով, որն իր տեսակի մեջ առաջինն էր զինադադարի պայմանագիր կնքելուց ի վեր: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ բռնության, որին ականատես եղանք ամռանը: Մենք նախկինի պես մտադիր ենք աջակցել կողմերին ամեն հնարավոր ձևով: Հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում»: