13-03-2014 10:04

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով բանակցությունների անհրաժեշտության մասին:
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուրլիքը(ԱՄՆ) փետրվարի 22-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում Փարիզում և Մոսկվայում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահները շարունակել են աշխատել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ այն հարցերի վրա, որոնք առաջ են քաշվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2013թ.-ի նոյեմբերին կայացած հանդիպման ընթացքում:
Նախարարները վերահաստատել են իրենց ցանկությունը՝ մնացած հարցերը լուծելու և խաղաղ գործընթացն առաջ տանելու հարցում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են համագործակցության շարունակման կարևորությունը: Նրանք պատրաստվում են տարածաշրջան այցելել հաջորդ ամիս: