25-02-2014 18:35

«ԼՂ-ի հակամարտությունը հատուկ ուշադրության է արժանի». ԵԱՀԿ-ի գործող նախագահ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տվյալ փուլում հատուկ ուշադրության է արժանի»,- Նյու-Յորքում ՄԱԿ-ի Մշտական Խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ-ի ղեկավար Դիդյե Բուրկհալտերը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Շվեյցարիան աջակցելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար հաստատված ձևաչափերին, և առաջին հերթին՝ Մինսկի խմբին, որի համանախագահ երկրներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան:
ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը Շվեյցարիայի նախագահության հիմնական աշխարհագրական առաջնահերթություններից է, որի նպատակն է օգնել այս տարածաշրջանում առկա ձգձգվող հակամարտությունների լուծմանը: