Բավ է պառակտվել
21-01-2014 11:52

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահն անրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը

  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Twitter-ի իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հրազենային վրավորումից զոհված Արմեն Լևոնի Հովհաննիսյանի դեպքին: Նա նշել է, որ բռնություններն ու լարվածությունը շփման գծում խափանում են բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրված ջանքերը,-« Ցավում եմ այսօրվա մահվան համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և ադրբեջանական կողմին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրն արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: