Բավ է պառակտվել
14-11-2014 13:41

Եվրասիական միությունը չպետք է խանգարի ինքնիշխանությանը.ԲՀԿ

«Եվրասիական միությունը չպետք է Հայաստանի ինքնիշխանությունն ավելի սահմանափակի, քան մյուս անդամներինը», -այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Ըստ նրա, այդ դեպքում անհանգստության պատճառ չկա:
«ԵՏՄ-ի հանդեպ մեր վերաբերմունքը կախված է նրանից, թե ինչպես Հայաստանի անդամակցոթյունը կանդրադառնա երկրի ինքնիշխանության վրա: Եթե այն ավելի է սահմանափակվելու, քան, ասենք, Ղազախստանինը, ապա մենք դրան հավանություն տալ չենք կարող: Իսկ եթե բոլորի իրավունքները հավասար են, ես խնդիր չեմ տեսնում», - նշել է Մարգարյանը: