Բավ է պառակտվել
27-07-2016 02:32

ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել խմբի որոշ անդամներ. խմբի առաջնորդն ու որդին վիրավոր են

ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը, Facebook–յան էջում հաղորդում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Նրա խոսքով` տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: