18-12-2015 11:01

Պուտինի հաճոյախոսությունն ինձ համար մեծ պատիվ է. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, որոնք վերաբերում էին ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարին:
«Դա միշտ էլ մեծ պատիվ է` հաճոյախոսություններ ստանալ մի մարդուց, ում հարգում են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում: Ես միշտ էլ զգացել եմ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համախմբված պայքարեն ահաբեկչության դեմ և վերականգնեն խաղաղությունը, չեմ ասում էլ առևտրի և այլ շահերի մասին, որոնք ստացվում են փոխադարձ հարգանքից», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ երեկ Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում ողջունել էր Թրամփի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է ավելի խորը հարաբերությունների ՌԴ-ի հետ:
«Նա շատ վառ մարդ է, տաղանդավոր, անկասկած: Մեր գործը չէ որոշել նրա արժանապատվությունը, սակայն նա նախագահական ընտրարշավի բացարձակ առաջատար է»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ, էքսցենտրիկ միլիարդատերը նշել էր, որ Պուտինը «հինգի» է արժանի առաջնորդության համար, ի տարբերություն Բարաք Օբամայի: Ըստ Թրամփի, եթե նա հաղթի ընտրություններում, նա կկարողանա Պուտինի և բազմաթիվ այլ համաշխարհային առաջնորդների հետ լեզու գտնել, որոնց հետ ԱՄՆ-ն այժմ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ: