12-02-2015 10:26

Ուկրաինայի հարցով փաստաթուղթը ենթադրում է զինադադար. աղբյուր

Մինսկում «նորմանդական քառյակի» կողմից մշակված Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով փաստաթուղթը ենթադրում է հրադադար փետրվարի 14-ից սկսած, ծանր զինատեսակների նահանջ, ինչպես նաև ամվտանգության գոտու ձևավորում: Փաստաթուղթը «ենթադրում է, որ կողմերը կարող են համաձայնել Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հրադադարի պայմանով՝ սկսած փետրվարի 14-ից: Ենթադրվում է նաև ծանր զինատեսակների նահանջ և ամվտանգության գոտու ձևավորում»: «Հայտնի չէ, թե արդյոք Դղյակում (Մինսկի Անկախության դղյակը), որտեղ անցնում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների բանակցությունները, հայտնաբերված փաստաթուղթը հանդիսանում է վերջնական համաձայնագիր, քննարկման փաստաթուղթ կամ որևէ նախագիծ»: Փաստաթղթի վերնագիրն է «Մինսկի պայմանավորվածությունների իրականացման միջոցների հավաքածու»: «Նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը սկսվել է Մինսկում՝նախորդ երեկո: Ինչպես ավելի վաղ հայտնել է բանակցությունների հետ առնչվող աղբյուրը, «նորմանդական քառյակը» հսկայական առաջընթաց է արձանագրել: Աղբյուրի խոսքով՝ մշակված փաստաթուղթը փոխանցվել է կոնտակտային խմբին ուսումնասիրման համար: