Բավ է պառակտվել
12-02-2015 08:28

Մինսկում բանակցությունների արդյունքում նախատեսվող փաստաթուղթը գրեթե համաձայնեցված է. աղբյուր

Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում նախատեսվող փաստաթուղթը 80%-ով համաձայնեցված է. վերջինս բաղկացած է 10 կետից, հաղորդել է բանակցությունների հետ առնչվող աղբյուրը: Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները արդեն ավելի քան 12 ժամ նեղ ձևաչափով բանակցություններ են անցկացնում Մինսկում: Նրանք սկսել են հանդիպումը Մոսկվայի ժամանակով 20.15-ի սահմաններում՝ նեղ ձևաչափով: Երկու ժամ անց նրանք դուրս եկան լուսանկարահանվելու համար, այնուհետև շարունակեցին բանակցությունները ավելի լայն շրջանակում: Եվս որոշ ժամանակ անց պետությունների առաջնորդները անդրադարձան քննարկումներին սկզբնական ձևաչափում: