Բավ է պառակտվել
30-11-2015 14:17

Նպատակին հասնել առանց ծայրահեղ միջոցների.Ժ. Սեֆիլյան

«Նոր Հայաստան փրկության ճակատի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, թե դեկտեմբերի 1-ին նախաատեսված հանրահավաքը ժողովրդի ընդվզման միջոցով երկրում իրավիճակ փոխելու վերջին հնարավորությունն է: 
«Եթե այս անգամ էլ չլինի, սրանից հետո ժողովրդային ընդվզման հնարավորություն չի լինի: Կլինի այլ մեթոդներով»,-ասաց նա:  
Ժիրայր Սեֆիլյանը, սակայն, համոզմունք հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 6-ը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, իրենց կհաջողվի հեռացնել գործող իշխանություններին և իրենք կանցնեն հաջորդ օրակարգին՝ «անցնել բանակցությունների ռեժիմի կապիտուլյացիայի օրակարգով»: 
Նա նաև ընդգծեց, թե իրենց հորդորը միշտ եղել է՝ նպատակին հասնել առանց ծայրահեղ միջոցների: