20-10-2017 12:16

Դմիտրի Մեդվեդևը կայցելի Երևան

Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով, պաշտոնական այցով կժամանի Երևան:
Ինչպես ուրբաթ օրը հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսված է վարչապետներ Կարապետյանի և Մեդվեդևի հանդիպումը, ինչպես նաև բանակցություններ ընդլայնված կազմով, և մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողություն:
Ռուսաստանի վարչապետին կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Պաշտոնական այցի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, Դմիտրի Մեդվեդևը մասնակցություն կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: