Բավ է պառակտվել
14-07-2014 18:28

Ուկրաինային տեղային հարվածներ հասցնելու պլանների մասին լուրերը հերքել է Պուտինի խոսնակը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթ է անվանել հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան պատրաստվում է տեղային հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում, այս մասին Պեսկովը հայտարարել է լրագրողներին Ռիո դե Ժանեյրոյում Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով: Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել թր, որ kommersant.ru-ն, վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրին, տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ Մոսկվան պատրաստվում է «տեղային պատասխան հարվածներ» հասցնել Ուկրաինայի բանակին, եթե ռուսական տարածքի գնդակոծությունը շարունակվի: Միևնույն ժամանակ աղբյուրը հայտարարել է, որ լայնամասշտաբ գործողության մասին խոսքը չկա: